Գրատպության Թանգարան

Թանգարան
Լուսանկար և տեսանյութայո
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
WCայո
սրճարանոչ
մուտքն ազատ էոչ
Ավտոկայանատեղիոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 2017
ք․ Երևան Տերյան փող., 72 շենք

Հայաստանի ազգային գրադարանում է գտնվում գրատպության թանգարանը, որտեղ պահվում են արժեքավոր տպագրություններ և բացառիկ ցուցանմուշներ։ Այստեղ պահվում է 1512թ-ին առաջին հայերեն տպագրված գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։
Այստեղ է գտնվում առաջին տպագիր Աստվածաշունչը, առաջին տպագիր քարտեզը՝ «Համա­տարած աշ­խար­հացոյցը» , առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը»։ Ցուցադրության ժամանակ կարելի է տեսնել տպագրական մեքենաներ, մամլիչ, փայտափորագիր տախտակներ, կլիշներ, մամուլի եզակի նմուշներ և այլ արժեքավոր նմուշներ։
Թանգարանը հիանալի է ոչ ֆորմալ կրթության համար, քանի որ լրացված է նոր տեխնոլոգիաներով։ Այստեղ կարելի է ծանոթանալ տպագրության եղանակների հետ հոլոգրաֆիկ սարքի միջոցով։

Թանգարանում գործում են կրթական ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար։

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 10:00-16:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն 2500 դրամ է։

Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 4000 դրամ է:

 

Թանգարանում առկա է թեքահարթակ։

Տոմսեր

Մուտքի տոմս - 700 դրամ

Երեխաների/ուսանողական տոմս - 400դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։

Կոնտակտներ
+374-60-623514
infoprintingmuseum@gmail.com
book-printing.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր